digitain-igaming-industry

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

Թրեյդինգի թիմում

Դիջիթեյնը Հայաստանի առաջատար ՏՏ ընկերություններից մեկն է, որը մշակում և մատուցում է ծրագրային ապահովման լուծումներ՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով թե՛ Հայաստանում, և թե՛ նրա սահմաններից դուրս: 

Ընկերությունն ունի 4000-ից ավել աշխատակիցներ, և նրանց թիվն օրեցօր աճում է։ 

Ընդլայնելով աշխատանքային ծավալները և ստեղծելով նորարար ու դինաﬕկ աշխատանքային ﬕջավայր՝ Դիջիթեյնը շարունակաբար փնտրում է տաղանդավոր անհատների՝ իր թիﬕն միանալու և միասին աճելու նպատակով: 

Թրեյդինգի թիմում թափուր հաստիքներին ծանոթանալու և դիմելու համար պարզապես սեղմի՛ր քեզ հետաքրքրող հաստիքին և դիմի՛ր առցանց:

ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐ

Սպորտային իրադարձությունների վերլուծաբան
Կազմիր գործակիցներ սպորտային տարբեր շուկաների համար՝ շարունակաբար վերահսկելով և հետևելով LIVE տենդենցներին։

Հետաքրքրվա՞ծ ես սպորտային իրադարձություններով․ քեզ համար հետաքրքիր առաջարկ ունենք։ Դիմելով Սպորտային իրադարձությունների վերլուծաբանի թափուր հաստիքին՝ հնարավորություն կունենաս մուտք գործելու ամենագրավիչ ոլորտներից մեկը և համատեղելու հետաքրքրությունդ ու աշխատանքը մեկ վայրում։

Աշխատանքային պարտականությունները

  • Կազմել գործակիցներ սպորտային տարբեր շուկաների համար
  • Ստեղծել և գործարկել սպորտային խաղադրույքների շուկաներ
  • Շարունակաբար վերահսկել և հետևել LIVE տենդենցներին ու խաղային իրավիճակներին ապահովելու համար ստացված տվյալների որակն ու ճշգրտությունը
  • Կատարել իրազեկված որոշումներ կապված խաղերի տվյալների հետ
  • Պատրաստակամ լինել ցերեկային և երեկոյան հերթափոխով աշխատելու.
    • 1-ին շաբաթ – 09։00-17։00 կամ 10։00-18։00
    • 2-րդ շաբաթ –17։00-01։00 կամ 18:00-02:00

Անհրաժեշտ հմտություններ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
  • Բազային մաթեմատիկական գիտելիքներ
  • Սպորտի հանդեպ հետաքրքրություն
  • Ռուսերեն լեզվի իմացություն
  • Համակարգչային բազային գիտելիքներ
  • Ճկունություն և դետալների հանդեպ ուշադրութուն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
ԴԻՄԵԼ
Խաղերի պլանավորման մասնագետ
Իրականացրու սպորտային և սոցիալական իրադարձությունների վիճակագրության ուսումնասիրություն՝ տեսակավորելով և ստեղծելով բազաներ։

Ունե՞ս տվյալների վերլուծության, ժամանակի կառավարման և հետազոտություններ կատարելու հմտություններ․ ուրեմն մենք քեզ ենք փնտրում։ Մեր Թրեյդինգի թիմում առկա է Խաղերի պլանավորման մասնագետի թափուր աշխատատեղ։ Համապատասխան թեկնածուն աշխատելու է սպորտային և սոցիալական իրադարձությունների մեծածավալ բազայի հետ և պատասխանատու է լինելու տվյալների հավաքագրման և դասակարգման համար։

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել սպորտային և սոցիալական իրադարձությունների վիճակագրության ուսումնասիրություն
  • Ստեղծել համապատասխան բազա
  • Տեսակավորել իրադարձություններն ըստ կարգերի
  • Վարել սպորտային և սոցիալական իրադարձությունների օրացույց
  • Վերահսկել, համեմատել և թարմացնել իրադարձությունների ժամանակացույցը
  • Պատրաստակամ լինել ցերեկային և երեկոյան հերթափոխով աշխատելու.
    • 1-ին շաբաթ – 09։00-17։00
    • 2-րդ շաբաթ – 17։00-01։00

Անհրաժեշտ հմտություններ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
  • Ռուսերեն լեզվի իմացություն
  • Համակարգչային բազային գիտելիքներ
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Պատասխանատվություն և ճշտապահություն
  • Վերլուծական միտք
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Մեծաքանակ անուններ հիշելու ունակություն
ԴԻՄԵԼ
Խաղերի որակի վերստուգման մասնագետ
Վերլուծիր և հաստատիր սպորտային և սոցիալական իրադարձությունների հետ կապված տարաբնույթ տվյալներ՝ սահմանելով պոտենցիալ ռիսկերը և խնդիրները։

Ուշադի՞ր ես մանրուքների նկատմամբ, ունե՞ս ժամանակի կառավարման գերազանց հմտություն և, ամենակարևորը, սիրո՞ւմ ես սպորտը։ Ուրեմն շտապիր դիմել Խաղերի որակի վերստուգման մասնագետի թափուր հաստիքին։ Խաղերի որակի վերստուգման մասնագետը պատասխանատու է սպորտային և սոցիալական իրադարձությունների սպասարկման բարձր որակի և կայունության համար։

Աշխատանքային պարտականություններ

  • Վերլուծել և հաստատել սպորտային և սոցիալական իրադարձությունների հետ կապված հետևյալ տվյալները՝
    • խաղային հաշիվների ճշգրիտ տեղեկատվությունը
    • կայքում խաղերի գործակիցների ճշգրտությունը
    • առաջնությունների և թիմերի անունների ճշգրտությունը
    • կայքում խաղերի մանրամասների ճշգրիտ տեղեկատվությունը
  • Սահմանել սպորտային և սոցիալական իրադարձությունների պոտենցիալ ռիսկերը և խնդիրները
  • Հետևել ընթացիկ սպորտային և սոցիալական իրադարձությունների տվյալներին ամբողջ իրադարձության ընթացքում և սխալների դեպքում իրականացնել ճշգրտումներ
  • Պատրաստակամ լինել ցերեկային և երեկոյան հերթափոխով աշխատելու.
    • 1-ին շաբաթ – 09։00-17։00
    • 2-րդ շաբաթ – 17։00-01։00

Անհրաժեշտ հմտություններ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
  • Ռուսերեն լեզվի իմացություն 
  • Համակարգչային բազային գիտելիքներ
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Արագ արձագանքելու հմտություն 
ԴԻՄԵԼ

ԴԻՄԻ՛Ր ՀԻՄԱ

    Կցել CV-ին առկայության դեպքում (PDF, DOC, DOCX, JPG, JPEG ֆորմատով)


    Նախքան դիմումն ուղարկելն ընդունե՛ք պայմանները։