ԿՍՊ

Միավորելով ուժերը հանուն դրական ազդեցության

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը Դիջիթեյնում

Հասարակության կյանքում դրական փոփոխութուն բերելու մեր պատրաստակամությունն արտահայտվում է մեր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագրերով։

ԿՍՊ մեր չորս թիրախային ուղղություններն են՝ Սոցիալական, Կրթական, Տեխնոլոգիական և Բնապահպանական։ ԿՍՊ նախաձեռնությունների միջոցով մենք նպաստում ենք հասարակության բարեկեցության աճին, խթանում ենք տեխնոլոգիական առաջընթացը, ստեղծում կրթական նոր հնարավորություններ և մեր ներդրումն ենք ունենում շրջակա միջավայրի պահպանության հարցում։

ԿՍՊ ծրագրերը Դիջիթեյնի ինքնության և գործունեության անբաժան մասն են։ Այս ոլորտում մեր ջանքերը սերտորեն կապված են մեր առանցքային արժեքների հետ, որոնք են նորարարությունը, գերազանցությունը, թիմային աշխատանքը, ազնվությունն ու հաճախորդակենտրոնությունը։ 

ԿՍՊ ծրագրերի հիմնական նպատակն է ունենալ երկարաժամկետ դրական ազդեցություն այն համայնքներում, որտեղ մենք ծավալում ենք մեր բիզնես գործունեությունը։

 

Միավորելով ուժերը հանուն դրական ազդեցության

Դիջիթեյնի ԿՍՊ ռազմավարության շրջանակներում մենք պատրաստ ենք համագործակցել այլ կազմակերպությունների հետ այնպիսի ծրագրերի շուրջ, որոնք համընկնում են մեր տեսլականին։ Եթե ունեք առաջարկներ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ սոցիալական պատասխանատվության, տեխնոլոգիական առաջընթացի, կրթական նախաձեռնությունների և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում, մենք պատրաստ ենք դիտարկել համագործակցության հնարավորությունները:

Համագործակցության համար դիմել կարող եք լրացնելով ստորև հայտը, և մենք սիրով կդիտարկենք այն։

Միասին մենք կարող ենք կատարել դրական փոփոխություններ և ստեղծել ավելի լավ ապագա:

Լրացրե՛ք հայտադիմումը

    Կոնտակտային տվյալներ

    Կազմակերպության տվյալներ

    Առաջարկ


    Խնդրում ենք առկայության դեպքում կցել ֆայլեր